Եռաբլուրում հետմահու պարգևատրել են Հայկազ Մկրտչյանին 3 ապրիլի 2021 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է պատերազմի մասնակից Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրման արարարողությունը։ Այն կազմակերպել է երրորդ բանակային կորպուսը։ Մկրտչյանը կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել Կարմիր Շուկայում, հետո՝ անմահացել։ Նա մասնակցել է նաև հուլիսյան մարտերին, այդ ժամանակ պարգևատրվել է Մարտական հերթապահություն շքանշանով։ ՀՀ նախագահի հրամանագրով Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն շքանշանով։ Հասարակական գործիչ, «Կանաչ ապագա» ՀԿ նախագահ, ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանի խոսքով՝ այս պարգևատրումների կարիքն իրականում Հայկազը կամ մյուս զոհված տղաները չունեն, գում է Aysor.am-ը: «Այս արարողությունները մեզ են պետք՝ ողջերիս, որպեսզի կարողանանք հասկանալ ու գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պահպանեցին մեր հայրենիքը, և հետագա սերունդներին նաև կարողանանք դաստիարակել հենց իրենց օրինակով», - Եռաբլուրում ասել է Վարագյանը։ Նրա խոսքով՝ նմանատիպ արարողություններն իրականում մեր հասարակությանն արթնացնելու, ճիշտ ուղղորդելու և դաստիարակելու համար են: «Համալսարնում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ են տրվում, նաև քաղաքացիներ են դաստիարակվում։ Համալսարանը կարևոր նշանակություն ունի մեր պետության կյանքում։ Ցավով եմ նշում, որ այս պատերազմին նույնպես համալսարանը մեծ կորուստներ ունեցավ. 60-ից ավելի նահատակ ու անհետ կորածներ ունենք»,- նշել է նա։ Վարագյանն ասել է՝ Ապրիլյան պատերազմում հաղթեցինք, բայց, ցավոք, մեր հասարակությունն այդ պատերազմից դասեր չքաղեց: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |