Ապրիլի 6-8-ն Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կանեն![]() 5 ապրիլի 2021 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կմեկնարկեն։ Կապավորների համատեղ տակտիկական հատուկ զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 8-ը։ «Կապի արդիական միջոցների և կառավարման ավտոմատ համակարգերի կիրառմամբ զորավարժություններում կատարվելու են զորքերի փոխգործակցության, կառավարման դաշտային կետերի ծավալման կազմակերպման խնդիրներ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության մեջ։ Չի նշվում, թե կոնկրետ որտեղ են անցկացվելու զորավարժությունները, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը, գրում է «Կոմերսանտը»։ Կապի զորքերի զորավարժություններին նախորդել են հատուկ նշանակության զորքերի համատեղ վարժանքները մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո երկու երկրի համատեղ զորավարժություններն ավելի հաճախակի են դարձել։ «Կոմերսանտի» աղբյուրների տվյալներով՝ Արցախում ռազմական գործողություններից մի քանի ամիս առաջ Ադրբեջանում հերթական թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո, «Ադրբեջանի տարածքում, իբր, Թուրքիայի ԶՈւ բավականին մեծ խմբավորում էր մնացել, որը կոչված էր համակարգող և ուղղորդող դեր կատարել ԼՂ-ում հարձակողական օպերացիայի ժամանակ»։ Թուրքիայի ներգրվվածությունն արցախյան վերջին պատերազմում զգալի է եղել ինչը բարձրաձայնել են տարբեր միջազգային կառույցներ, այդ մասին ասվում է նաև ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |