2021-ին Viber-ը ՀՀ-ում արգելափակել է խարդախության նշաններով 1200-ից ավելի հաշիվ 5 ապրիլի 2021 - 15:55 AMT PanARMENIAN.Net - 2021-ի սկզբից օգտատերերի բողոքների հիման վրա Հայաստանում Viber-ն արգելափակել է խարդախության նշաններ ունեցող 1200-ից ավելի հաշիվ։ Հանցագործները հաճախ օգտագործում են մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Viber-ը նախազգուշացրել է խարդախության ռիսկերի մասին։ Viber-ը հիշեցրել է, որ մեսենջերով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը, որևէ PIN կոդ, ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը, 3D Secure համակարգի գաղտնաբառը, SMS գաղտնաբառը կամ որևէ այլ տվյալ: Viber-ի օգտատերերն իրենցից անձնական, բանկային տվյալներ ճշտելու նման փորձերի դեպքում տվյալ հեռախոսահամարը կարող են որպես «Սպամ» նշել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |