ԱՆ առաջարկը` օրենքից հանել Covid-19-ից մահացածին չդիահերձելու պահանջը![]() 5 ապրիլի 2021 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն առաջարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսից մահացած անձանց ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: ԱՆ-ից հիմնավորել են, թե վերջին տարվա ընթացքում դատաբժշկական հերձումներից պարզվել, որ հնարավոր է պաշտպանվել վարակից հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցներով, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումներով։ Նախարարությունից նաև հիշեցրել են, որ հերձումներ չիրականացնելու պատճառը նախկինում Covid-19-ի վարակելիության աստիճանի չբացահայտված լինելն էր, ինչի հետևանքով վիրուսը կարող էր առավել ակտիվ տարածվել։ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 197,113 դեպք: Ընդհանուր առմամբ, ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 3614 դեպք կա, այլ պատճառով՝ 923։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |