Քոչարյանն ընտրություններին կմասնակցի՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը![]() 5 ապրիլի 2021 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ «10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Հավանաբար, դա երկու կուսակցության դաշինք կլինի»,-ասել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կուսակցությունների մասին է խոսքը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |