Երևանի 100 շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն![]() 5 ապրիլի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Երևանը կօգտագործի արևի էներգիան` բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, հայտնում են քաղաքապետարանից։ Ծրագիրը փորձնական է և բնակիչների համար անվճար, դրանում կընդգրկվի 100 շենք: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի: «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Ընտրվել են 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերը։ Քաղաքապետարանից նշում են, որ ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1․2 մլն եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության: Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար․ ամբողջ գիշեր շենքերի բակերը լուսավոր կլինեն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |