ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահին կոչ են անում չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը![]() 5 ապրիլի 2021 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարել են, որ ԱԺ-ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը, կառույցները կոչ են արել նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել օրենքը։ Մարտի 24-ին ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որը նախագահը դեռ չի ստորագրել։ Մինչ այդ օրենքի նախագծի դեմ էին արտահայտվել մի շարք բուհեր`այդ թվում ԳԱԱ-ն, ԵՊԲՀ-ն, ԵՊՀ-ն։ Օրենքի փոփոխությամբ բուհերի հանրային խորհրդի 9 անդամից 5-ը պետք է լինեն «համապատասխան նախարարի ներկայացուցիչներ»։ Նախատեսվում է նաև, որ բուհերի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը: Բուհերից նշում են, որ օրենքն «ամբողջությամբ և առանց վերապահումների կախվածության մեջ է դնում բուհերը քաղաքական իշխանություններից»։ Բացի այդ, նշվում է նաև, որ օրենքը սահմանում է գիտական կազմակերպության տնօրենի և բուհում վարչական ու ակադեմիական պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային սահմանափակումներ։ Նշվում է, որ օրենքով էականորեն փոփոխվում է ԳԱԱ-ի կարգավիճակը, կան «խիստ անորոշ ձևակերպումներ», որոնք էլ հակասում են Սահմանադրության մի շարք հոդվածների։ ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նշել ել են, որ հայտարարությունը բաց է գիտակրթական կազմակերպությունների և կառույցների միանալու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |