Կրեմլ․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հարցեր 5 ապրիլի 2021 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Մոսկվայում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանք կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվելու է նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների հանգուցալուծմանն ուղղված քայլերը՝ մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման համատեքստում։ Կքննարկվեն նաև եվրասիական տարածքի ինտեգրման միավորումների շրջանակում փոխգործակցության հեռանկարները։ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021թ․ հունվարի 11-ին, որին հաջորդել է եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող հարցեր։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | ԱՄՆ դեսպան․ Գալիք տարիներին նպատակ ունենք թարմացնելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը Նա նշել է, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել, հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանը «կմահանա», եթե թողնենք բյուրոկրատական ընթացքին Նա ասել է, որ երբ պետք լինի, քաղաքապետարանի պատասխանատուները իրեն պետք է տեղեկացնեն և ինքը կարող է ծագած հարցերը լուծել Wizz Air-ը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան չվերթերը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Ֆրանսիայում ԱԺ ընտրությունների առաջին փուլում հաղթել են Լը Պենի գլխավորած աջակողմյան պոպուլիստները Ըստ պաշտոնական տվյալների, աջակողմյան պոպուլիստները հավաքել են քվեների 33 տոկոսը |