Փաշինյան․ ՀՀ-ն միտված է ՌԴ հետ ռազմատեխնիկական երկարաժամկետ գործակցության և շահագրգիռ ՍՈւ-30-ներ գնելու 6 ապրիլի 2021 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միտված է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական գործակցության։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Interfax-ին հարցազրույցում։ Նա նշել է, որ դա բխում է երկու պետության երկարաժամկետ ռազմավարական շահերից։ «Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում գործում է հայ-ռուսական երկու խմբավորում (ըստ միջպետական երկկողմ համաձայնագրերի) ՝ Միավորված ուժերի խմբավորումը և Միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Բացի այդ, երկու երկիրը ՀԱՊԿ անդամ են և պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով՝ ունենալու համար արդիական և համատեղելի զենք և զինամթերք՝ առաջին հերթին ՌԴ, ինչպես նաև և ՀԱՊԿ այլ դաշնակիցների հետ», - ասել է վարչապետը։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը շահագրգռված է, որ զենքն ու զինամթերքը ՀՀ առաքվի նույն կոմպլեկտացիայով, ինչ ՌԴ ԶՈւ համար։ Փաշինյանը դրական է պատասխանել այն հարցին, թե մտադիր է արդյոք Հայաստանը շարունակել ՍՈւ-30ՍՄ կործանիչներ և այդ ինքնաթիռների համար սպառազինություն գնել։ «Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային ԶՈւ զարգացման ծրագրով»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը չի ցանկացել խոսել ֆինանսավորման աղբյուրների մասին՝ հաստատելով, որ ընթացիկ վարկային պարտավորությունները կկատարվեն պատշաճ և ժամանակին։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները», որոնք հնարավորություն կտային ՍՈւ-30-ները զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ։ «ՍՈւ-30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ, և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղած են եղել»,-ասել էր նա։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |