ԱԱԾ․ Ամուսինները $1500-ով լրտեսել են հօգուտ Ադրբեջանի և խոստովանել, պետդավաճանության մեղադրանք կա 6 ապրիլի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի ամուսինները պետական դավաճանություն են կատարել և խոստովանական ցուցմունքներ տվել։ ՀՀ քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվելով Թուրքիայում, հայտնվել է այդ երկրում գործող ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել, տեղեկացնում են ԱԱԾ-ից։ Վերադառնալով մշտական բնակության վայր, ՀՀ քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը: Տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում, նա ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս ՀՀ և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ առաջարկը։ Նա ստորագրել և համացանցային կապի միջոցով նշված անձին է ուղարկել համապատասխան բովանդակությամբ համաձայնագիրն ու ընտրել իր ծածկանունը: ՀՀ քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել մոտ 1500 դոլար գումար: Նկարագրված արարքները կատարելու համար ՀՀ քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) 1-ին մասով (պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: 2 անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |