Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Եռաբլուր․ Եվրոպան պետք է տեսնի սա![]() 6 ապրիլի 2021 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ այցելել է Եռաբլուր։ Տեսնելով երիտասարդների բազմաթիվ գերեզմանները՝ պատգամավորն ասել է․ «Եվրոպան պետք է տեսնի սա, որ գիտակցի, որ դա պատերազմ էր»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։ «Միշտ եմ այցելում Եռաբլուր։ Այս անգամ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի հետ։ Երևանյան այս պանթեոնում հուղարկավորված են Ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորները, որոնցից շատերը 18-19 տարեկան են։ Բելամին այցելել էր նաև Ծիծեռնակարբեր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |