Նախագիծ․ ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծել

Նախագիծ․ ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանյան բանկերում նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, Կառավարությունն առաջարկում է փոփոխություն՝ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում։

Օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, առաջիկայում օրինագիծը կներառվի ԱԺ–ի նիստերի օրակարգում։

Երիցյանի խոսքով՝ ռեեստրը ներառելու է բանկային բացված ու փակված հաշիվների, բանկային պահատուփերի տրամադրման ու օգտագործման մասին տեղեկատվություն, բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, հաշվի բացման ու փակման օրվա ամսաթվերը և այլ` բանկային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։ Նրա խոսքով՝ պաշտոնյաների ու պաշտոն չզբաղեցնողների միջև տարբերություն չի լինելու․ ստեղծվում է «բոլոր հաշիվների ռեեստր»։

Այն չի պարունակելու նաև բանկային հաշիվների սկզբնական մնացորդի, ընթացիկ հաշվի, կատարվող տեղաշարժերի մասին տեղեկատվություն, ըստ օրինագծի հեղինակների՝ գործընթացը կարող է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոն հանցագործությունների ու փողերի լվացման բացահայտմանը։ Երիցյանի խոսքով` ռեեստրի շնորհիվ նման գործերի բացահայտումը կարագանա ու կպարզեցվի։

Նախատեսվում է, որ ռեեստրում կներառվեն վերջին 5 տարում բացված, փակված ու գործող բանկային հաշիվների մասին տվյալներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---