Քաղաքապետ․ Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են նետել հայկական մեքենայի վրա![]() 6 ապրիլի 2021 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինվորակաները քարեր են նետել Կապանից Երևան շարժվող մեքենայի վրա, հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, փոխանցում է ArmDaily.am-ը։ «Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասել է Փարսյանը։ Կապանի քաղաքապետը նշել է, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, սակայն ուղևորները վախեցել են։ Փարսյանը նշել է, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի մասին, «համապատասխան գործողություններ կատարել են և ավելի զգոն են իրականացնում իրենց ծառայությունը»։ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի համաձայնագրով հայկական կողմը որոշ զիջումների է գնացել Արցախում, ունեցել տարածքային կորուստներ։ Զիջումներ եղել են նաև ներկայիս ՀՀ տարածքների որոշ հատվածներում՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի, որով այժմյան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից հողակտորներ են մնացել ադրբեջանական կողմում։ Կապան-Երևան ճանապարհի մի հատվածը ևս անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած հատվածով․ այդտեղ տեղակայված են ռուս սահմանապահներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |