Ապրիլի 24-ին հայտնի կդառնան «Ավրորայի» հերոսները 6 ապրիլի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մի շարք միջոցառումներ կանցկացնի 2021 թ. ապրիլին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ճանաչման արժանացնելու «Ավրորայի» հերոսներին և իր հետագա նպաստը բերելու Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը: 2021-ի ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ծաղիկներ կդնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության նահատակների: Նույն օրը Մատենադարանում հատուկ միջոցառման ընթացքում կհայտարարվեն 2021-ի«Ավրորայի» հերոսները: Ավանդույթի համաձայն՝ նրանց անունները կարձանագրվեն նաև 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագրում, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը: Ապրիլի 25-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի կունենա Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկում: Այն կհամախմբի նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղական և սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Միջոցառմանը կկազմակերպվեն առողջապահության, կրթության և մշակույթի, տնտեսական զարգացման և սոցիալական թեմաներով աշխատարաններ: Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկումների միջոցով անդրադառնալ 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը և համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով: «Ավրորան՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր նախաձեռնությունն արդեն մոտ 1.7 միլիոն դոլար է հատկացրել՝ աջակցելով տեղական և միջազգային գործընկերների կողմից իրագործվող 75 նախագծի, և մտադիր է ընդլայնել գործունեությունը: «Ավրորա» մրցանակի համար առաջադրումների փուլն ընթացել է 2020 թ. ապրիլի 24-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 31-ը: Ստացված hարյուրավոր հայտերից 585-ը եզակի թեկնածուներ էին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |