Արցախում հուսով են` խաղաղապահները կարձագանքեն Շուշիի տանկ-հուշարձանի մոտ ադրբեջանցիների գործողություններին![]() 6 ապրիլի 2021 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, անդրադառնալով Շուշիի մերձակայքում հայկական տանկ-հուշարձանի ցուցանակին ադրբեջանցիների թողած գրություններին, ասել է, որ Արցախի իրավապահներն արձանագրել են Շուշի-Ստեփանակերտ մայրուղու վրա ապրիլի 6-ին տեղի ունեցած միջադեպն ու դրա մասին տեղյակ պահել ռուս խաղաղապահներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին։ Տանկ-հուշարձանը գտնվում է հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Խոսքը 1992-ին Շուշիի ազատագրմանը մասնակցած և մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական տանկի մասին է, որը դարձել էր Շուշիի ազատագրման խորհրդանիշը։ Ադրբեջանցի զինվորականները, շրջանցելով ռուս խաղաղապահների` Շուշիի մոտ տեղակայված դիրքը, զարտուղի ճանապարհներով հասել էին Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղադրված տանկ–հուշարձանին: Նրանք գրություններ են թողել ցուցանակի վրա և հեռացել։ «Սա, ինչպես և ադրբեջանական կողմի մի շարք նմանատիպ քայլեր, մենք գնահատում ենք որպես Արցախի դեմ տեղեկատվական գրոհի, պատերազմի մի մաս և անհարգալից վերաբերմունք նախևառաջ մեր ռուս գործընկերների հանդեպ»,– ասել է Ավանեսյանը։ Իսկ Արցախի իշխանությունները, նրա խոսքով, վերլուծում են կատարվածն ու համատեղ միջոցառումներ ձեռնարկում բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այն մասին, որ ադրբեջանցի չորս զինվորականներ տանկ-հուշարձանի ցուցանակի վրա գրություններ էին արել ու հեռացել, հայտնել է Wargonzo Telegram-ալիքը։ Ըստ հրապարակման, ՌԴ ՊՆ-ում հաստատել են, որ միջադեպի մասին զեկուցվել է ռուս խաղաղապահ սպաներին և նրանք առաջիկայում գնահատական կտան այդ գործողություներին, որոնք հակասում են եռակողմ հայտարարությանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |