Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից![]() 6 ապրիլի 2021 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։ Արշակ Կարապետյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2018-ին։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Կարապետյանը եղել է ԶՈւ հետախուզության վարչության պետը՝ քառօրյա պատերազմից հետո ազատվել է պաշտոնից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |