Օհանյան․ ՀՀ-ն և Արցախը միասին ավելի մեծ անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան ՀՀ-ն՝ առանց ԱՀ-ի![]() 6 ապրիլի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Արցախը միասին ավելի մեծ անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան Հայաստանն առանց Արցախի, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Pastinfo-ն: Նրա խոսքով՝ պատերազմում պարտության հիմնական պատճառն այն էր, որ «բանակը չուներ ամուր թիկունք, քանի որ գործող իշխանությանը պատերազմի ընթացքում չէր հաջողվել համախմբել ժողողրդին, մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսը»։ «Վերջին տարիներին՝ սկսած 2018-ից մենք մեծ հարված ենք հասցրել մեր քաղաքական ռեսուրսներին, և այդ ռեսուրսներն ազդեցին արցախյան բանակցային գործընթացում: Տարիներ ի վեր մենք բանակցային մեծ պոտենցիալ էինք հավաքել և և 30 տարի մեր երկիրը պահել ենք խաղաղ վիճակում, բայց այս իշխանությունների անգրագետ գործունեության արդյունքում այդ ռեսուրսները ոչնչնվեցին և դա հնարավորությունն տվեց հակառակորդին մարտական գործողություններ սկսել»,-ասել է Օհանյանը: Նա նաև հավաստիացրել է` իր տեղեկություններով, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո գործող իշխանությունը բանավոր կերպով ցուցում է տվել, որ Սյունիքի ռազմավարական շրջաններից զորքերը հեռացվեն: Հայաստանում հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ են կայանալու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |