Ադրբեջանին անցած տարածքում ականի վրա 2 ադրբեջանցի զինվոր է պայթել 7 ապրիլի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հեևանքով Ադրբեջանին անցած Արցախի տարածքում 2 ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Նրանք վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Moscow Baku-ն։ «Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ։ Հակահետևակային ական է պայթել։ Զինծառայողներ Պյունհան Ալիևն ու Բահթիյար Իգարօղլուն միջադեպի հետևանքով վիրավորումներ են ստացել»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականների պայթյունների բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ կամ քաղաքացիական անձինք են վիրավորվել կամ մահացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել իր երկրի բնակիչներին դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |