Թուրքիան մանկահասակ վարձկանների է ուղարկել Ադրբեջան՝ ԼՂ դեմ պատերազմելու 7 ապրիլի 2021 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումները մանկահասակ մարտիկներ են հավաքագրում և ուղարկում Լիբիա և Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի կողմից կռվելու համար, փոխանցում է Ahval-ը։ Նման տվյալներ է հայտնել Ֆաժր Մաալիքի անունով սիրիացի նախկին վարձկանը։ Մաալիքին 13 տարեկան է եղել, երբ անդամագրվել է Թուրքիայի հովանավորության տակ գործող «Սիրիական ազատ բանակին» (այժմ՝ «Սիրիական ազգային բանակ»)։ «Պետք է պարզ լինի, որ երբ Թուրքիան «Սիրիական ազգային բանակը» ուղարկեց Ադրբեջան (աջակցելու ադրբեջանական ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թ. սեպտեմբերին), նրանց մեջ նույնպես երեխաներ կային: «Սիրիական ազգային բանակում» պարզապես վարձկաններ են Թուրքիայի համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա և Ադրբեջան: Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ երեխաներ էին պատերազմի սկսվելու ժամանակ, անգրագետ են, անկիրթ և միամիտ: Կարծում եմ ՝ նրանք կմնան Թուրքիայի ստրուկը», - ասել է Մաալիքին: Նա հայտնել է, որ Թուրքիան 2018-ին Աֆրինի գործողության համար երիտասարդ տղամարդկանցից բացի՝ սկսել է հավաքագրել նաև երեխաների։ Այդ գործողության ժամանակ Թուրքիան օդային ու ցամաքային հարվածներ էր հասցրել քրդերի կողմից վերահսկվող անկլավին։ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ օժանդակելով մարդուժով, զինտեխնիկայով։ Այդ երկիրը տարածաշրջան է բերել ահաբեկիչ-վարձկանների։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |