Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին՝ 44-օրյա պատերազմից հետո իր հսկողությանն անցած Կուբաթլուի շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։

Սա արդեն 3-րդ ադրբեջանական նոր զորամասն է Կուբաթլուի շրջանում 44-օրյա պատերազմից հետո։

Բացման արարողությանը մասնակցել է Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհտիևը, գրում է Haqqin.az-ը։

Արարողության մասնակիցները ծանոթացել են նոր զորամասի պայմաններին, որը ներառում է վարչական շենք և ուսումնական կենտրոն, աշխատանքային տարածքներ անձնակազմի համար, զորանոցներ և ճաշարան, դասասենյակներ, պահեստ, սպառազինության և տեխնիկական միջոցներ, ավտոմոբիլային տեխնիկա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2021 թվականին երկրի ռազմական բյուջեն կավելանա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---