Young Turks լեյբլը փոխել է անունը՝ Ցեղասպանության կազմակերպիչների հետ ասոցացվելու պատճառով 7 ապրիլի 2021 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական անկախ երաժշտական լեյբլ Young Turks-ը (Երիտասարդ թուրքեր) փոխել է իր անունը՝ հանելով Turks բառը (թուրքերը) և թողնելով միայն Young-ը, քանի որ այդ անվանումն ասոցացվում է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի հետ, այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է լեյբլի հիմնադիր Կայուս Պոուսովը։ Նա նշել է, որ որոշումն ընդունվել է երկարատև քննարկումների արդյունքում և հիշեցրել, որ լեյբլի անունը տրվել է Ռոդ Սթյուարտի՝ 1981-ին թողարկված «Երիտասարդ թուրքեր» հիթի պատվին։ Նրա խոսքով՝ այդ անվանումը 2005-ին «իդեալական էր արտահայտում, այն, թե ով են իրենք»։ Պոուսովը խոստովանել է, որ այդ ժամանակ լեյբլի հետ կապ ունեցողները չեն իմացել տերմինի ամբողջ նշանակությունը և տեղյակ չեն եղել, որ երիտթուրքերն են իրականացրել 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ իրենք գիտակցում են, որ այդ անվանումը «մարդկանց համար ցավի աղբյուր է»։ Լեյբլի հիմնադիրն իրենց որոշումը ճիշտ է անվանել ու նշել, որ ապրիլի 24-ին ընդառաջ Լոնդոնի հայկական համալսարանին նվիրատվություն է արել։ Անվանման փոփոխությունը վերաբերել է նաև Young-ի մյուս կազմակերպություններին՝ արդեն Young Artists-ին ու Young Songs-ին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները Պապիկյանը մեկնել է Բուլղարիա Այցն աշխատանքային է Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է |