Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթի ուղևորի մոտ հաշիշի յուղ և մարիխուանա են գտել

Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթի ուղևորի մոտ հաշիշի յուղ և մարիխուանա են գտել

PanARMENIAN.Net - Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում հայտնաբերվել է սուր հոտով, հաշիշի յուղի նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննել են Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---