Քանի դեռ ԼՂՀ չի ճանաչվել, պատերազմն ավարտված չէ

PanARMENIAN.Net - Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ստացել իրավաբանական կարգավիճակ եւ ճանաչված չէ, պատերազմն էլ ավարտված չէ: Այդ մասին Երեւանի Ինժեներա-ճարտարապետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, հայկական կողմը պարտաճանաչ կատարում է ԼՂՀ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում կրակի դադարեցման ռեժիմը: «Ինչը, սակայն, չի կարելի ասել մեր հարեւանների մասին: Մենք պետք է ամրապնդենք բանակը, ադրբեջանական բանակի քանակական առավելությանը հակադրենք որակն ու մասնագիտական հմտությունը: Դրանք հայկական բանակի բնորոշ գծերն են, որոնք մի անգամ չէ, որ իրենց հաստատումն են ստացել մարտի դաշտում»,- ընդգծել է Օհանյանը:
 Ուշագրավ
---