«Սպուտնիկ V»-ի 15,000 դեղաչափ արդեն ՀՀ-ում է![]() 8 ապրիլի 2021 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը բերվել է Հայաստան, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը: «Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը ձեռք է բերել հայկական կողմը։ Պատվաստանյութի 15,000 չափաբաժինը կուղղվի ռիսկի գոտում գտնվող խմբերի պատվաստմանը», - ասել է Կուրոչկինը։ Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանը ցուցաբերում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում։ Ապրիլի 7-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում նախորդ շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է, առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև ռուսական «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ։ Ավելի վաղ Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերով պատվաստվել էր 600 հոգի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |