Նախագահ․ Երկիրը ոտքի կանգնեցնելու ճանապարհը գիտությունն ու կրթությունն են 8 ապրիլի 2021 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի նիստին, որը հրավիրվել իր առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով: Ավելի վաղ ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահին կոչ էին արել չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Իր ելույթում նախագահը նշել է, որ երկիրը ոտքի կանգնեցնելու համար շատ անելիք կա և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են: «Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է։ Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, հանդիպելու եմ համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների հետ: Հանդիպել եմ նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը»,- ասել է նա: ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: «Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները»,- ասել է Մարտիրոսյանը: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել ներկայացված դիտարկումները։ Նա ուշադրություն է հրավիրել քննարկումների ժամանակ հնչած երկու հասկացության՝ հիմնավորման և ժառանգության վրա: «Գիտությունը պետք է զարգանա, 21-րդ դարում առանց նոր տեխնոլոգիաների, առանց գիտության առաջ գնալ հնարավոր չէ։ Առավել ևս Հայաստանի նման երկրի դեպքում, որը մարդկային ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս չունի: Բայց 21-րդ դարում պետք է հստակ իմանալ, թե երկիրն ինչպիսի ապագա է ունենալու 20-30 տարի հետո: Ի՞նչը պետք է զարգացնենք, որ 20-30 տարի հետո ունենանք մեր արժանապատիվ տեղը և լինենք ուժեղ պետություն: Հետևաբար, օրենքի հիմնավորումը պետք է գա գիտության և կրթության մասին տեսլականից՝ ուր ես ուզում տանել, ինչպիսի գիտություն ու կրթություն ես ուզում զարգացնել: Եվ այդ կոնկրետ ոլորտի զարգացման տեսլականը պետք է արտացոլվի օրենքի մեջ»,- ասել է նա: Մյուս կարևոր հիմնակետը երկրի նախագահը համարել է ժառանգությունը. «Ժառանգությունը շատ էական է և չի հնանում: Ուսումնասիրելով աշխարհի լավագույն օրինակները՝ պետք է կարողանաս ստեղծել քոնը, պահպանելով մեր ունեցածը: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հենց սա է՝ հաշվի առնելով ժառանգությունը, համաշխարհային փորձը, ունենալ հստակ տեսլական պետության համար, ունենալ տեսլական գիտության և կրթության զարգացման համար, և դրանից հետո հիմնավորել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է ունենանք»,-ասել է նա։ ԱԺ-ն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որը նախագահը դեռ չի ստորագրել։ Ակադեմիկոսները ներկայացրել են իրենց մտահոգող բազմաթիվ այլ հարցեր: Հանրապետության նախագահի աշխատակազմին են փոխանցվել ԳԱԱ առաջարկությունները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |