Փաշինյանը ԱՀ նախագահին է ներկայացրել Պուտինի հետ հանդիպման արդյունքները![]() 8 ապրիլի 2021 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունում ընդունելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նրան է ներկայացրել մոսկովյան այցի արդյունքները: «Սա լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»,- ասել է Փաշինյանը։ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ «Ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով: Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը։ Մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է»,-ասել է նա: Վարչապետը կարևորել է, որ ռուս խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են: «Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի»,-ասել է նա: Փաշինյանը նաև նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ։ «Կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ: Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի»,- ասել է վարչապետը: Հարությունյանն իր հերթին ասել է, որ հաջողվել է «ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել անելիքները՝ ուղղված ապագային»: Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյանի և Ռդ նախագահի հանդիպումը։ Քննարկվել են հայ-ռուսական օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։ Փաշինյանը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացայի» անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |