ՊՆ-ն շարունակում է շրջափակված մնալ․ Շիրակում գերիների հարազատները փակել են ճանապարհները![]() 9 ապրիլի 2021 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ապրիլի 8-ի ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել Պաշտպանության նախարարության վարչական տարածքը, որտեղ աշխատողներն արդեն 24 ժամ չեն կարողանում դուրս գալ, գրում է Sputnik Արմենիան։ Ռազմագերիների հարազատները ՊՆ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։ Ապրիլի 9-ի առավոտյան Շիրակում գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները։ Փակ է ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձ, այլ պահանջ մենք չունենք»,-նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։ Պաշտպանության նախարարության ելքերն արգելափակված են ապրիլի 8-ի կեսօրից թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար, Գիշերը ՊՆ-ի մոտ անցկացրած մարդկանց խոսակցությունների համաձայն՝ վարչական համալիրի տարածքից (կամ տարածք) միայն ուղղաթիռ է թռել։ ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։ «Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է»,- տեղեկացրել էր նա։ Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |