Քոչարյանը՝ Զաքարյանին․Եթե կարդաք Ապրիլյանի զեկույցը` կփշաքաղվեք, թե ինչ բացահայտումներ կան 9 ապրիլի 2021 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի հրապարակում ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, ասել է, որ 44-օրյա պատերազմը խանգարեց, որ այն իր ընթացակարգով ներկայացվեր Ազգային ժողովին։ «Մի քանի ամիս պաշտպանության փոխնախարար աշխատած Արտակ Զաքարյանն ասում էր, որ թաքցնում ենք, որովհետև ասելու բան չունենք։ Հատուկ ասում եմ Արտակ Զաքարյանի համար, եթե ունի պետական գաղտնիքի մասին օրենքից օգտվելու հնարավորություն, կունենա կարդալու հնարավորություն, և ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի քննիչ հանձնաժողովը»,-ասել է պատգամավորը, գրում է Pastinfo-ն։ Վերջինս նշել է, որ զեկույցը շատ մեծ ծավալ ունի՝ 97 էջ։ «Ապրիլյան քննիչ հանձնաժոողովի զեկույցը շատ մեծ ծավալ ունի և շատ սպասելի է այսօր»,-ասել է նա։ Ավելի վաղ Զաքարյանը հայտարարել էր, թե իշխանությունները վախենում են հրապարակել իրենց իսկ ստեղծած Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը, քանի որ այն ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունները խաբել են ժողովրդին։ Նա նշել է, որ Ապրիլյանից հետո Ալիևը հայտատարեց, որ իրենց փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |