ՌԴ․ Խաղաղապահները Լաչինի միջանցքում ապահովում են քաղաքացիների անվտանգ երթևեկությունը

ՌԴ․ Խաղաղապահները Լաչինի միջանցքում ապահովում են քաղաքացիների անվտանգ երթևեկությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման զինծառայողները շարունակում են Բերձորի (Լաչին) միջանցքով իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև պարենի և տարբեր ապրանքների փոխադրման աշխատանքները, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանազատման գծի ամբողջ երկայնքով։ Բացի այդ, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ»,- նշված է հայտարարության մեջ:

ՌԴ ՊՆ-ից նշում են, որ խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար։

44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---