ՇՄՆ․ Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խումբը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար 9 ապրիլի 2021 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ Սարսանգի ջրամբար է այցելել, բաց թողել Սևանի Ծիածանափայլ Իշխանի առաջին խմբաքանակը։ Նախարարությունից հայտնում են, որ 1-2 տարի անց արդեն Սարսանգում ձկնատեսակի «բավականին ներկայանալի պոպուլյացիա» կլինի, որը կարող է կերակրել արցախցիներին։ Նախարար Պետրոսյանը նաև հանդիպել է Արցախի նախագահին, քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցեր։ «Հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի մեր հայրենակիցների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։ Անտառային ռեսուրսի վերականգնման խնդրի շրջանակում առաջիկա շաբաթներին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում կմեկնարկեն 1 հա մակերեսով անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքները։ Նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100,000 տնկի՝ մոտ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար»,-ասվում է ՇՄՆ հայտարարության մեջ։ Նրանք անդրադարձել են նաև հետպատերազմյան շրջանում ջրի մոնիթորինգի խնդրին։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում ադրբեջանական կողմը անտառների վրա ֆոսֆոր պարունակող զինատեսակ էր բաց թողել։ Ըստ ուսումնասիրության, այն այրող կասետային զենք է, դրա կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |