Պատգամավոր․ Կարող ենք պնդել` պատերազմում զոհերի թիվը չի գերազանցում 4000-ը![]() 9 ապրիլի 2021 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ պատերազմում զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000-ը։ «Վստահաբար կարող ենք պնդել, որ պատերազմում զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000-ը»,-ասել է նա։ Հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարների մասով նվազեցնել անհատ ձեռներցների բեռը: Ֆիզիկական անձանց համար ևս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես, 100,001-ից մինչև 150,000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 150,000-300,000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաեւ 300,001-500,000 դրամ ստացողների վճարելիք գումարը՝ դառնալով 5000 դրամ: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանն առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով։ «Կորոնավիրուսի և պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարումից հետո այս մոտեցումները կրկին կարող են փոփոխությունների ենթարկվել»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |