Մուրադով. Գերիների վերադարձ չէր նախատեսվում, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը![]() 9 ապրիլի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը, պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում էին, թե գերիներ են վերադառնալու, բայց չվերադարձան, ասել է, որ «նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», տեղեկացնում է «Հրապարակը»։ Թերթի թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում է հանդիպել Մուրադովին, որը պատրաստվում էր գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն չի եղել։ Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |