Հայաստանի կառավարությունում հերքում են վարչապետի հրաժարականի մասին ասեկոսեները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում հերքում են ասեկոսեներն այն մասին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսա-տնտեսական նախարարությունների ղեկավարները հրաժարական են տվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետ Պետրոս Դեմիրճյանը հերքեց այդ տեղեկատվությունը: «Այս պահին ոչ մի նման բան չկա»,- հայտնել է Պետրոս Դեմիրճյանը:



ՀՀ վարչապետի եւ ֆինանսա-տնտեսական բլոկի նախարարների հրաժարականի մասին տեղեկատվությունն այսօր տարածել է Lragir.am հայկական ինտերնետ-հրատարակությունը:



Դրա հետ մեկտեղ, համապատասխան նախարարություններում այդ տեղեկատվությունը չեն հաստատում, բայց եւ չեն հերքում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---