Մարուքյան․ Մեզ այդպիսի վախեցած, անպատասխանատու ռազմական ղեկավարություն պետք չէ 9 ապրիլի 2021 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ՊՆ մոտ ստեղծված վիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը, ովքեր չեն կարողանում զինվորների ծնողների հետ խոսել, նրանց առջև կանգնել և պատասխանել նրանց հարցերին, պետք է հեռանան: «Մեզ այդպիսի վախեցած, անպատասխանատու ռազմական ղեկավարություն պետք չէ»,-գրել է նա: Ավելի վաղ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասել էր, որ մեկ օր է` ՊՆ շենքի մոտ են, սակայն ոչ ԳՇ պետն է իրենց մոտեցել, ոչ էլ նախարարը։ «Դուք քայլեր արեցիք, որոնք ձեզ երբեք չեն ներվելու: Ով որ այս երկրում առհամարում է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքն այս երկրի կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտաք»,-ասել է Արսեն Ղուկասյանը։ Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |