ՊՆ-ի մոտ հավաքվածների հետ խոսել է ոստիկանապետը![]() 9 ապրիլի 2021 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վահե Ղազարյանը խոսել է Պն շենքի մոտ հավաքված անհետ կորածների և գերիների հարազատների հետ։ Նա ցուցարարներին փոխանցել է, որ նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի. այս առաջարկը չի ստացել հարազատների համաձայնությունը: Անհետ կորածների ծնողներն ապրիլի 8-ի առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարության շենքը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: Գերեվարվածի հոր փոխանցմամբ՝ ոստիկանապետն ասել է, որ ԳՇ պետը չի կարող բոլորին միաժամանակ ընդունել, կարող է 10-10 ընդունել, իսկ իրենք հրաժարվում են բաժանվել, ցանկանում են բոլորով հանդիպում ունենալ, գրում է «Առավոտը»։ «Այս հսկայական շենքում չկա՞ տեղ, որ բոլորիս ընդունեն: Երեկվանից մեզ բացարձակ ոչ ոք չի մոտեցել, չի խոսել: Եթե բավարար ջանքեր ներդնեին, մեր երեխաները վաղուց Հայաստանում կլինեին»,-ասել է նա: Պնդմանը, թե գուցե վերջին պահին Ադրբեջանը չի տվել գերիներին՝ ցուցարարն արձագանքել է. «Թող իրենք էլ Քարվաճառը չտային, տալուց առաջ թող մեր երեխեքին բերեին: Ամիսուկես ծառայած միակ 18 տարեկան տղայիս հանել են դիրքեր, Ադրբեջանից զանգ եմ ստացել, ասել են, որ երեխես իրենց մոտ է: Դիմել եմ ԱԱԾ-ին, թող պարզեն»: Ավելի վաղ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասել էր, որ մեկ օր է ՊՆ շենքի մոտ են, սակայն ոչ ԳՇ պետն է իրենց մոտեցել, ոչ էլ նախարարը։ «Դուք քայլեր արեցիք, որոնք ձեզ երբեք չեն ներվելու: Ով որ այս երկրում առհամարում է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքն այս երկրի կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտաք»,-ասել է Ղուկասյանը։ Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |