Վարչապետն ու Արցախի նախագահը ցավակցել են Հովնանյանի մահվան կապակցությամբ![]() 9 ապրիլի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել մեծ բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ՝ ցավակցելով նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի: «Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին: Անգնահատելի է Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը: Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում գործունեությոնը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանի ընտանիքին: «Հովնանյանի անմիջական հովանավորությամբ ու գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվել են կարևորագույն խնդիրներ կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում: Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում: Արցախի Հանրապետության բարօրությանն ուղղված բացառիկ ծառայությունների համար Հրայր Հովնանյանն արժանացել է պետական բարձր պարգևների: Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով: Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հայրենասիրության վառ օրինակ է, որը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»,-ասվում է ուղերձում: Ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը կյանքից հեռացել է 91 տարեկանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |