Փաշինյանը՝ ՎԶԵԲ նախագահին․ 2020-ի ներդրումային պորտֆելը ՀՀ-ում ամենամեծն էր՝ €160 մլն

Փաշինյանը՝ ՎԶԵԲ նախագահին․ 2020-ի ներդրումային պորտֆելը ՀՀ-ում ամենամեծն էր՝ €160 մլն

PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է €160 մլն, այն տարեկան ամենամեծ փաթեթն է՝ գործընկերության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ տեսազանգի ընթացքում։

«Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա»,- փոխանցում են վարչապետի աշխատակազմից։

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ:

Նա նաև արդյունավետ է համարել Հայաստանի ֆինանսների նախարարության հետ աշխատանքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, հետագա ծրագրերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---