Երևան-Գյումրի փակ ճանապարհի պատճառով «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է 9 ապրիլի 2021 - 19:10 AMT PanARMENIAN.Net - «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով՝ ռազմագերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Շիրակում գերիների հարազատները փակել էին մարզ տանող բոլոր ճանապարհները։ Փակ էր ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գերեվարված անձանց հարազատները փակել էին Գյումրի-Երևան երկաթուղին՝ մեքենաներ կանգնեցնելով երկաթգծերին: Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |