Լոս Անջելեսի քաղաքապետի կոչը Բայդեին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 10 ապրիլի 2021 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին նա ասել է իր տեսաուղերձում, տեղեկացնում է «Ասպարեզի» ֆեյսբուքյան իր էջում։ «Ճշմարտությունն ասելու ժամանակն է, ժամանակն է հիշելու պատմական ողբերգությունը, որպեսզի այն երբեք չկրկնվի։ Ժամանակն է, որ բոլորս, նախագահ Բայդենից սկսած, ամբողջ աշխարհում միաձայն հայտարարենք, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա։ Գարսեթին հիշեցրել է, որ 1․5 մլն հայ է սպանվել, և կոչ արել միանալ «Այո, դա ցեղասպանություն էր» ստորագրահավաքին։ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը քայլեր են ձեռնարկում Ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ և կոչ անում ԱՄՆ նախագահի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ելույթում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |