ԼՂ-ում կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ չեն վճարվել![]() 10 ապրիլի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիային օգնող Սիրիական ազգային բանակի՝ Սուլթան Սուլեյման Շահի զինյալները բողոքում են ղեկավար Աբու Ամիրին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակցելու համար իրենց ոչ մի անգամ չեն վարձատրել։ «Մենք կռվել ենք թուրքական պետության հետ Ղարաբաղում։ Մարդիկ ունենք, որոնք վիրավորվել են, սպանվել։ Սուլթան Սուլեյման Շահը, Աբու Ամշան խլել են մեր իրավունքը և գողացել վիրավորների ու զոհերի աշխատավարձը, իսկ մարդիկ սովից մեռնում են»,- ասել է զինյալներից մեկը։ Սա ոչ առաջին, և ոչ էլ միակ ապացույցն է այն բանի, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմը Թուրքիայի աջակցությամբ իր զինված ուժերի կազմում է ներառել նաև վարձկանների։ Թուրքիան պատերազմի ընթացքում տարածաշրջան էր բերել վարձկան-ահաբեկիչներ՝ Սիրիայից ու Լիբիայից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |