«Սպուտնիկ V»-ն ստեղծողները հուսով են՝ պատվաստումից հետո իմունիտետը գուցե ցմահ պահպանվի![]() 10 ապրիլի 2021 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրը հայտարարել է, որ հուսով է՝ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո իմունիտետը ցմահ կլինի։ «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ։ Սրսկվեցիր երկու անգամ ու հանգիստ կարող ես ապրել 5-10 տարի և ավելին։ Ես ասել եմ, որ իմ հակամարմինները կտակելու եմ իմ սերունդներին»,- ասել է Գինցբուրը, գրում է Interfax-ը։ Նա հավելել է՝ Գամալեայի անվան կենտրոնը, որը ստեղծել է պատվաստանյութը, հատուկ հետազոտման շրջանակում կրկին կպատվաստի նրանց, ում մոտ հակամարմինների քանակը կնվազի։ «Ոչ թե նրանց կորոնավիրուսից պաշտպանելու համար, այլ առաջին հերթին, տեսնելու, թե որքան արագ է նրանց մոտ մշակվում հակամարմինային պատասխանը։ Եթե այն հասնում է պաշտպանության համար անհրաժեշտ մակարդակի 2-3-4 օրում, նշանակում է՝ նրանց մոտ առաջացել են հիշողության բջիջներ։ Նշանակում է՝ իմունային պատասխանը առաջին պատվաստումից հետո նրանց մոտ պահպանվել է»,- ասել է նա։ Գիտական կենտրոնում այդ հետազոտման համար նախատեսում են 1-1․5 տարի հատկացնել։ Ավելի վաղ Գինցբուրը հայտարարել էր, որ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութն առնվազն 2 տարվա իմունիտետ է առաջացնում, սակայն հնարավոր էր համարում, որ այն ավելի երկար կպահպանվի։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |