ԳՇ պետ․ Արվում է առավելագույնը` գերիների վերադարձն ապահովելու համար

ԳՇ պետ․ Արվում է առավելագույնը` գերիների վերադարձն ապահովելու համար

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո գերիների ու անհետ կորածների հարազատների բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, հավաստիացրել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Նա նշել է, որ արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, «անհետ կորած համարվող զինծառայողների ճակատագրերն օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ»։

Դավթյանն ապրիլի 9-ին հանդիպել է անհետ կորածների ու գերիների հարազատներին՝ ներկայացնելու իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։

Անհետ կորածների ծնողներն ապրիլի 8-ի առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարության շենքը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները:

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---