Արցախի նախագահի մոտ քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ խնդիրների հնարավոր լուծումներ![]() 10 ապրիլի 2021 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի` Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստին քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղահանված անձանց բնակարանային ապահովումը, փոխանցում են ԱՀ նախագահի աշխատակազմի։ Առաջարկվել է նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ: «Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացք են ստանալու։: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |