Արցախի ԱԳՆ-ն՝ Մարաղայի կոտորածի մասին․ Հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն ու պատժվեն10 ապրիլի 2021 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի կոտորածի 29-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ ԱՀ ԱԳՆ-ից նշել են, որ Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, իսկ հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն։ «Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։ Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով»,-հիշեցրել են ԱՀ ԱԳՆ-ից։ Մարաղան ԼՂ հյուսիսային՝ Թարթառի շրջանի գյուղերից է։ 1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին գյուղը հրետակոծելուց հետո ադրբեջանցի զինվորները մտել էին այդտեղ, սպանել քաղաքացիական բնակչությանը։ Հաջորդ օրը գյուղը հետ գրավելուց հետո մի քանի տասնյակ մարդու դի էր գտնվել, որոշները՝ խեղված։ Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։ Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |