Բեյրութի նավահանգստի վերակառուցման համար $5 մլրդ կպահանջվի![]() 10 ապրիլի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի նավահանգստի վերակառուցման նախագծի իրականացման համար, որը ներկայացրել են գերմանական ընկերությունները, $5 մլրդ կպահանջի։ Դա նաև թույլ կտա լրացուցիչ 50,000 աշխատատեղ ստեղծել։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը, գրում է ՏԱՍՍ-ը՝ «Էլ Սահմ» թերթին հղումով։ «Ծրագրով նախատեսվում է ոչ միայն վերականգնել նավահանգիստը, ավելացնելով բեռնափոխադրումների ծավալը, այլև ընդլայնել այն դեպի արևելք՝ Բուրջ Համուդի ուղղությամբ։ Նավահանգիստը երկաթուղով կկապվի դեպի հյուսիս և հարավ գտնվող արդյունաբերական օբյեկտների հետ»,-ասել է Նաջարը։ Ըստ պաշտոնակատարի՝ նախագծի հեղինակներն առաջարկել են նաև նավահանգստային գոտու արևելյան մասում ժամանակակից զբոսաշրջային համալիր ստեղծել՝ լողափերով և հյուրանոցներով։ Նախագծի շահութաբերությունը գնահատվում է 2․5 մլրդ դոլար։ Ըստ Նաջարի՝ այդ միջոցները կարելի է հետագայում ներդնել պայթյունից տուժած Բեյրութի բնակելի թաղամասերի վերականգնման նպատակով։ 2020թ․ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն որոտաց։ Նավահանգստում պայթել է պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել էր ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |