The Halo Trust-ը շարունակում է աշխատել Արցախում․ Պայթեցումներ կլինեն![]() 10 ապրիլի 2021 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում: Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում են չանհանգստանալ: Ավելի վաղ The Halo Trust բրիտանական կազմակերպությունը հերքել էր լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: Կազմակերպության կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նրա խոսքով՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։ Արցախի Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել The Halo Trust-ի վերաբերյալ քրեական գործը։ The Halo Trust-ը 2000 թվականից աշխատում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ ականազերծել է մոտ 500 ականապատված տարածք։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |