Ադրբեջանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մոտ 1 մլն դեղաչափ է սպառվել․ Տրվել են նաև կեղծ տեղեկանքներ![]() 10 ապրիլի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում իրականացվում է կորոնավիրուսի դեմ կամավոր անվճար պատվաստման ծրագիր, որի շրջանակում, ըստ Օպերատիվ շտաբի, արդեն մոտ 1 մլն դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել։ Այդ են վկայում նաև Our World in Data-ի տվյալները։ Ըստ Օպերատիվ շտաբի կորոնավիրուսի՝ դեմ 2 դեղաչափով արդեն պատվաստվել է 386,327 մարդ, օգտագործվել է չինական CoronaVac պատվաստանյութը։ Սակայն ի հայտ են եղել պատվաստման մասին կեղծ տեղեկանքի տրամադրման փաստեր։ ԶԼՄ-ներում և սոցցանցերում լուրեր են տարածվել, որ որոշ բժիշկներ կեղծ տեղեկանքներ են տրամադրում պատվաստված լինելու մասին և գումար վերցնում դրա դիմաց։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են պոլիկլինիկաների բժիշկներ, որոնք տրամադրել են կեղծ տեղեկանքներ։ Խզվել է պայմանագիրը 12 բժշկի հետ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Ադրբեջանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ կարանտինային ռեժիմի խախտման համար վարակված մոտ 20 անձ է բերման ենթարկվել։ Նրանք խախտել են ինքնամեկուսացման ռեժիմը, տեղեկացում է գործակալությունը։ Խախտողներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել։ Ավելի վաղ ևս 15 անձ էր հայտնաբերվել, որոնք խախտել էին ինքնամեկուսացման ռեժիմը։ Նրանք բոլորը վերադարձվել են իրենց բնակության վայրեր՝ բժշկական ցուցումների պահպանմամբ։ Նրանցից 3-ի հանդեպ քրգործեր են հարուցվել։ Հատուկ կարանտինային ռեժիմն Ադրբեջանում գործում է մինչև հունիսի 1-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |