Ծանրորդ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառից խաչքարերը դուրս բերելիս12 ապրիլի 2021 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը Եվրոպայի առաջնությունում դուրս մնաց երկամարտի պայքարից, վնասվածք է ստացել Քարվաճառից խաչքարերը դուրս բերելիս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արշավական Աշոտ Թոփուզյանը։ Մարտիրոսյանը փոքր ոսկի է նվաճել Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում, սակայն դուրս է մնացել երկամարտի պայքարից՝ միավոր չստանալով հրում վարժությունում։ «Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում: Երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալուն, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը։ Ու եթե ինքը չլիներ... էնտեղ գտնվողները գիտեն՝ ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք․․․ Ինքը մարզիկ է, ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել... Ինքը էն տեսակն է,որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու... Իսկ դուք... այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու սոցցանցերի հարթակներում գրառում անողներ...»,- ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |