Հադրութում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Հադրութում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված` զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել,հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին որոնողական աշխատանքներ չեն կատարվի, հնարավոր է ՝ դրանք շարունակվեն ապրիլի 13-ին։

2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---