Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ոստիկանների հետ միջադեպում աֆրոամերիկացու մահվան պատճառով12 ապրիլի 2021 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ապրիլի 11-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև՝ կապված ոստիկանների կողմից հերթական աֆրոամերիկացուն վիրավորելու հետ, որը հետո մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել Մինեսոտայի նահանգում։ Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Բրուքլին Սենթեր շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ՝ բողոքելով 20-ամյա Դոնթի Ռայթի մահվան դեմ։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է օգտագործել, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Առնվազն երկու մարդ է վիրավորվել ռետինե փամփուշտներով։ Որոշ ցուցարարներ քարեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ։ Քաղաքապետ Մայք Էլիոթը զսպվածության կոչ է արել կողմերին, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ ոստիկանության վարկածի՝ ոստիկաններն ապրիլի 11-ին կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը ենթակա էր ձերբակալման ըստ դատարանի թույլտվության։ Դոնթի Ռայթը կրկին նստել է մեքենան և փորձել հեռանալ։ Ոստիկանը հրազենով վիրավորել է Ռայթին, սակայն մեքենան շարունակել է երթևեկությունը և բախվել այլ մեքենայի։ Ռայթը մահացել է պատահարի վայրում։ Մեքենայում գտնվող կինը վնասվածքներ է ստացել, որոնք կյանքին չեն սպառնում։ Ռայթի հետ միջադեպը տեղի է ունեցել այն վայրից ոչ հեռու, որտեղ 2020-ի մայիսին ոստիկանը գրեթե 20 րոպե ծնկով խեղդամահ է արել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որի մահը ռասիզմի և ոստիկանության կամայականության դեմ մեծ բողոքի ալիք բարձրացրեց։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |